Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով շարունակվում են իրանական բանակի զորավարժությունները


Իրանի հյուսիս-արևմտյան, Ադրբեջանին սահմանակից շրջաններում շարունակվում են երկրի Զինված ուժերի լայնածավալ զորավարժությունները։

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիյումարս Հեյդարիի խոսքով՝ «Խեյբարի ազատագրողները» կոչվող զորավարժություններին մասնակցում են զրահատանկային և հրետանային ստորաբաժանումներ, անօդաչու թռչող սարքեր և ռադիոլոկացիոն սարքավորումներ։

«Զորախաղերը ընթանում են ուղղաթիռների կրակային աջակցությամբ։ Դրանք անցկացվում են երկրի այդ շրջանում զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով», - նշել է իրանցի գեներալը։

Զորավարժությունների անցկացմանն այսօր անդրադարձել է նաև Իրանի Պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին. «Կասկած չկա, որ իրանցի ժողովրդի թշնամիներին, անխոհեմ գործողությունների դեպքում, ջախջախիչ հարված կհասցվի և նրանք ծանր գին կվճարեն նման քայլերի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG