Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է. Ղարիբաշվիլի


Սաակաշվիլին իր հրապարակած տեսանյութերում
Սաակաշվիլին իր հրապարակած տեսանյութերում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով այսօր առավոտյան հայտարարել էր, թե վերադարձել է հայրենիք, ձերբակալվել է: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը, որ հետախուզման մեջ է և վերջին տարիներին բնակվում էր Ուկրաինայում, ութամյա բացակայությունից հետո իր վերադարձի մասին ազդարարել էր Ֆեյսբուքի միջոցով:

Ըստ Ղարիբաշվիլիի` Սաակաշվիլին ձերբակալվել է ուժայինների կողմից և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: Վարչապետը նախկին նախագահին «հանցագործ» է անվանել:

«Ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահ, հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ղարիբաշվիլին:

«Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները նախապես տեղեկություններ ունեին Սաակաշվիլիի շարժի մասին՝ սկսած Ուկրաինայից դեպի Վրաստան», - հավաստիացրել է երկրի գործադիրի ղեկավարը:

Իր առավոտյան գրառումից քիչ հետո Սաակաշվիլին Ֆեյսբուքում երկու տեսանյութեր էր տեղադրել` ընտրողներին կոչ անելով վաղը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել ընդդիմության օգտին։

Ենթադրաբար տեսանյութերը արվել են Բաթումիում, վրացական լրատվամիջոցները տեղանքը նմանեցնում էին Բաթումիի մուտքի մոտ ճոպանուղուն հարող տարածքի հետ։

Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է նաև երկու դատավճիռ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG