Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, որոշ մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկված թեմաներից։ Նա ասել է, որ հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային հակամարտությունների խնդիրները։
«Մանրամասնորեն մտքեր են փոխանակվել Սիրիայի շուրջ, խոսել են Աֆղանստանից, Լիբիայից, և իհարկե խոսք է գնացել նաև ղարաբաղյան կարգավորումից»,- հայտնել է նա։
Պեսկովի փոխանցմամբ՝ ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը պետք է փոխզիջումային որոշումներ փնտրեն սահմանի սահմանազատման և տրանսպորտային ենթակառույցները զարգացնելու հարցերում։