Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլին և Ալիևը քննարկել են «տարածաշրջանային փոխակերպման կարևորությունը»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «տարածաշրջանային փոխակերպման կարևորությունը», այս մասին Թվիթերում գրել է Բաքվում գտնվող Վրաստանի կառավարության ղեկավարը։

«Մենք շոշափել ենք երկկողմ նշանակության, ռազմավարական գործընկերության թեմաները և դիտարկել նոր հնարավորություններ մեր համագործակցության հետագա զարգացման համար», - նշել է Ղարիբաշվիլին՝ առանց այլ մանրամասներ հայտնելու։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը իր գոհունակությունն է հայտնել վրաց-ադրբեջանական համագործակցության՝ մասնավորապես երկկողմ առևտրաշրջանառության աճի կապակցությամբ։

Իրակլի Ղարիբաշվիլին մինչ Բաքու մեկնելը հայտարարել էր, թե նպատակ ունի հաշտեցնել Ադրբեջանին և Հայաստանին։ Նախօրեին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում նա, ազդարարելով նաև Հայաստան այցելելու պլանների մասին, հույս էր հայտնել, որ դրական դեր կխաղա սահմանակից երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG