Թուրքիան դրական է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նշել է` հիմնական խնդիրը, որի պատճառով Անկարան սառեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Երևանի հետ և փակել սահմանը, «Ղարաբաղի օկուպացիան էր»: «Այժմ, երբ այդ խնդիրը լուծվել է, ըստ էության, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չկա, միաժամանակ, կան Ղարաբաղի հետ կապված որոշ հարցեր, որոնք դեռ պետք է լուծվեն», ֊ ասել է նա:
Չկարգավորված հարցերի շարքում Էրդողանի խոսնակը նշել է խաղաղության համաձայնագրի բացակայությունը: «Դա անհրաժեշտ է Հայաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային: Եթե խաղաղության համաձայնագիր ստորագրվի, դա շատ լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության վրա», ֊ հայտարարել է Իբրահիմ Քալընը: