Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 896-ով, բուժվածներինը՝ 461-ով, գրանցվել է մահվան ևս 22 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 896-ով՝ հասնելով 260 հազար 675-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 461-ով և հասել 241 հազար 191-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 402 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 705 հազար 213-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 299-ի, ևս 1208 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 977 մարդ։

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երեկ կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր, բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր:

XS
SM
MD
LG