Pfizer-ը և BioNTech-ը նախնական տվյալներ են ներկայացրել ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությանը՝ երեխաների մոտ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ:
Դեղարտադրողները երեկ հայտարարել են՝ իրենց փորձարկումները ցույց են տվել, որ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է 5-ից մինչև11 տարեկան երեխաների համար:
Միացյալ Նահանգներում երկու դեղաչափով Pfizer&BioNTech-ը պատվաստանյութը ներկայումս հասանելի է 12 և բարձր տարիքի անձանց համար:
Ընկերությունները հայտարարել են, որ դիմում են ներկայացնելու ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչությանը՝ առաջիկա շաբաթների ընթացքում շտապ թույլտվություն ստանալու համար:
Դիմումը ստանալուց հետո, ԱՄՆ կարգավորող մարմիններն ու հանրային առողջապահության պատասխանատուները որոշում են, թե արդյոք կարելի է խորհուրդ տալ տվյալ դեղամիջոցն օգտագործել երեխաների համար:
Դեղարտադրողները նաև նախատեսում են դիմել Եվրոպայի և այլ երկրների կարգավորիչ մարմիններին: