Մատչելիության հղումներ

Այսօր Սոչիում հանդիպում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 5-ը մարտի, 2020թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, 5-ը մարտի, 2020թ․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները այսօր Սոչիում հանդիպում կանցկացնեն: Կրեմլի հաղորդմամբ՝ քննարկվելու է նաև հետպատերազմական իրավիճակը Հարավային Կովկասում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը։

Հանդիպումը կանցնի դեմ առ դեմ ձևաչափով, թեև մնացած բոլոր հանդիպումները Պուտինը շարունակում է առցանց անցկացնել: Ռուսաստանի նախագահը երկու շաբաթ է ինչ ինքնամեկուսացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG