ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:
Արմեն Գրիգորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը «կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում»:
Գրիգորյանը և Թրեյսին բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսիկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:
ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը: