Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման անհավանականության մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց 44-օրյա պատերազմի մեկնարկից մեկ տարի առաջ` հոկտեմբերի 2-ին:
ԼՂ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրադրությունը սկսել էր հանդարտվել հատկապես 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո:
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մի քանի հանդիպում ունեցան:
«Ազատությունը» ամփոփել է ու ներկայացնում է այն իրադարձությունները, որոնք նախորդել էին 44-օրյա պատերազմին:
Մեկ տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմը տևեց 44 օր, ըստ պաշտոնական տվյալների` հայկական կողմից 3 հազար 781 մարդ է զոհվել, մինչ օրս ադրբեջանական գերության մեջ են հայեր, վերադարձել են 108-ը, 253 անձ համարվում է անհետ կորած:
Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո, այսօրվա դրությամբ, պաշտոնապես հայտարարել է 2 հազար 907 զոհվածի մասին։