«Ռոսսելխոզնադզորը» «վարակ» է հայտնաբերել Թուրքիայից ներկրվող մրգերում։ Գերատեսչությունը հայտնում է` միայն այս տարվա ընթացքում 79 նմանօրինակ դեպք է արձանագրվել։
Թուրքական մրգեղենի որակի հետ կապված խնդրի մասին հաղորդագրությունը հաջորդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ղրիմի մասին հայտարարություններին։ Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, թե Թուրքիան Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմ է հանդես գալիս և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը։
Անցած շաբաթ էլ թուրքական դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել էր, թե չի ճանաչում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունների արդյունքները:
Ռուսաստանը բազմիցս է կասեցրել տարբեր երկրներից մրգերի և բանջարեղենի ներկրումը` այդ միջոցը կիրառելով որպես արտաքին քաղաքականության գործիք: