Սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Արցախում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ որոշումը կայացրել է համապատասխան պետական հանձնաժողովը։
Նույն օրը ժամը 10:30 Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հոգիների խաղաղության համար։
Օգոստոսի վերջին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմում զոհվել է 3 հազար 777 մարդ, որից 3 հազար 702-ը՝ զինվորական, 75-ը՝ քաղաքացիական անձ։ Եվս 243 մարդ անհետ կորած էր։
Ադրբեջանը պատերազմի ընթացքում իր ռազմական կորուստները չէր հրապարակում, իսկ հրադադարի հաստատումից հետո հայտարարել է մոտ 2 հազար 800 զոհվածների մասին։