ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, TACC գործակալությանը տված հարցազրույցում այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային բնույթ չեն կրում», - նշել է դիվանագետը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։
«Եթե [ այդ բանակցությունները] կայանան, ապա դա լավ ցուցիչ կդառնա առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր մի գործիք», - նշել է Ռուդենկոն։