Մատչելիության հղումներ

Թալիբները խոստանում են աղջիկներին «հնարավորիս շուտ» թույլատրել վերադառնալ դպրոց


«Թալիբան» շարժման խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդ, արխիվ
«Թալիբան» շարժման խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդ, արխիվ

Աֆղանստանում աղջիկներին հնարավորիս շուտ կթույլատրեն վերադառնալ դպրոց։ Այդ մասին այսօր հայտարարել է «Թալիբան» շարժումը, որը ներկայացրել է նաև կառավարության ամբողջ կազմը՝ բաղկացած բացառապես տղամարդկանցից։

Ավելի վաղ կրթության նախարարը հրահանգել էր տղամարդ ուսուցիչներին և աշակերտներին անցած շաբաթավերջին վերադառնալ միջնակարգ դպրոցներ՝ չնշելով կանանց և աղջիկների մասին։

«Թալիբան» շարժման խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդի խոսքում անդրադարձ չի եղել անցած շաբաթ փակված կանանց հարցերով նախարարությանը։

«Թալիբան»-ի կառավարությունում առաջին նշանակումների մասին հայտարարվեց այս ամսվա սկզբին։ Բոլոր առանցքային պաշտոններում նշանակվածները բացառապես թալիբներին հավատարիմ շարքերից են։

Նկատենք, որ նախկինում ներառական վարչակազմ ստեղծելու խոստումներ էին հնչել։


XS
SM
MD
LG