Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին՝ ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ


«Վստահ եմ, որ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի և նոր գումարման Պետական դումայի սերտ համագործակցությունը կարևոր ներդրում կունենա հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խթանման գործում», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորական ուղերձ հղելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Վարչապետի աշխատակազմը տեղեկացնում է, որ ուղերձում Փաշինյանը նշել է. « Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի քաղաքացիների աջակցության մասին:

Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, ռուս ժողովրդի բարգավաճմանը և բարեկեցությանն ուղղված բոլոր գաղափարների և հետագա նախագծերի իրականացում»:

Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, նախնական արդյունքներով, ստացել է քվեների 49,6 տոկոսը:

Կոմունիստական կուսակցությունը ստացել է 20 տոկոսից մի փոքր պակաս՝ 19,2 տոկոս, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,5 տոկոս, «Սպրավեդլիվայա Ռոսիա - հայրենասերներ՝ հանուն ճշմարտության»՝ 7,4 տոկոս, և «Նոր մարդիկ»՝ 5,4 տոկոս:

:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG