Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ:
«Երասխի այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- Թվիթերում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Տոյվո Կլաարը այսօր մեկնում է Բաքու։
Երևանում Տոյվո Կլաարին ընդունել էին Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը: