Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 657-ով՝ հասնելով 249 հազար 803-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 416-ով և հասել 233 հազար 521-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 67 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 621 հազար 916-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 34-ի, ևս 1180 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 68 մարդ։