Մատչելիության հղումներ

Ըստ Պեսկովի՝ «Պուտինի շրջապատում կան կորոնավիրուսով վարակվածներ»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Մոսկվա, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Մոսկվա, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի շրջապատում կան կորոնավիրուսով վարակվածներ, սակայն դա այսօրվա դրությամբ չի ազդել նախագահի աշխատանքային ժամանակացույցի վրա:

«Դեռ փոփոխություններ չկան», - ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցերին այն բանից հետո, երբ ինքը՝ նախագահն է պարալիմպականների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել իր շրջապատում ախտահարումների մեծ թվին:

«Դժբախտաբար, կորոնավիրուսի առումով վիճակը բարդ է, նույնիսկ իմ շրջապատում կան վարակվածներ, պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Կարծում եմ՝ գուցե ես էլ առաջիկայում ստիպված կլինեմ կարանտինի անցնել, շատ են հիվանդները», - ասել է Պուտինը Պարալիմպական խաղերից վերադարձած մարզիկների հետ հանդիպման ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG