Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն: Այսօր ավարտվեցին առաջադրումները, և մինչև սեպտեմբերի 17-ը կավարտվի առաջադրված քաղաքական ուժերի գրանցման գործընթացը։
Առաջադրված ուժերն են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Հայրաքաղաք» դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին: Գյումրիում մոտ 122 հազար ընտրող կա: Նախորդ ՏԻՄ ընտրություններին նրանց շուրջ 37 տոկոսը՝ 45 հազարից ավելի մարդ էր մասնակցել: