Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 453-ով, բուժվածներինը՝ 487-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` բուժվածների թիվն ավելացել է 487-ով, գրանցվել է 7 մահվան դեպք:

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 248 հազար 850 դեպք, որոնցից 232 հազար 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 146 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 612 հազար 671 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է:

XS
SM
MD
LG