Ազոխ, Դրախտիկ, Քարին տակ և Ավետարանոց համայնքներից տեղահանվածների համար կկառուցվի շուրջ 650 առանձնատուն, հայտնում է Արցախի նախագահի գրասենյակը՝ նշելով, որ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան և Նորագյուղ համայնքներ, որոնց վարչական տարածքներում էլ կառուցվում են այդ առանձնատները։
Բնակավայրերի շինարարությունն իրականացվում է Արցախի և Հայաստանի կառավարությունների ֆինանսական միջոցներով։
Ինչպես Արցախի նախագահի գրասենյակն է փոխանցում՝ առաջին բնակարանները պատրաստ կլինեն արդեն 2022-ին, իսկ շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել 2023-ին։
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած շրջաններից ընդհանուր առմամբ տեղահանվել է 9 հազար 396 ընտանիք կամ 38 հազար 154 հոգի, ամենաշատ բնակիչները եղել են Հադրութի, ամենաքիչը՝ Շահումյանի շրջանում։