Մատչելիության հղումներ

Ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները. Մանե Գևորգյան


Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները, հայտնում է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Մանե Գևորգյանի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել այսօր:

Հայաստանի պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Փաշինյանը հանդիպելու է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG