Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները, բայց ոչ Արևմուտքի ճնշման ներքո. Ռաիսի


Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արխիվ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արխիվ

Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները, սակայն դրանք չպետք է անցկացվեն արևմտյան երկրների «ճնշման» ներքո, հայտարարել է նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին:

Ռաիսին պետական հեռուստատեսությանը ասել է, թե Իրանը չի վարանում խոսել և բանակցել:

«Բայց ամերիկացիներն ու արևմուտքցիները ճնշումներով երկխոսություն են փնտրում: Ես կարգադրեցի, որ բանակցությունները լինեն օրակարգում, բայց ոչ այն ճնշմամբ, որը նրանք հետապնդում են», - նշել է Իրանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG