«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ռևանշիստական հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից», - մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի՝ ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ագրեսիվ անջատականություն գրգռելով՝ Հայաստանի արտգործնախարարը բացահայտորեն վկայում է, որ իր երկիրը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից, իսկ «խաղաղության և անվտանգության ռազմավարությունը», որի մասին խոսում է Միրզոյանը, պարզապես կեղծիք է», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։