Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ՝ Խալաֆ Խալաֆովի հետ։
Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, «հանգամանալից զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման շուրջ»։
Զրույցը կայացել է Հայաստանի նորանշանակ արտգործնախարարի մոսկովյան այցից հետո։
Երեկ, հանդիպելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովովին, Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե «Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, Հայաստանի նկատմամբ տարածքային անհիմն պահանջները և ադրբեջանական իշխանությունների շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության մթնոլորտի ձևավորմանը»։