Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կհանդիպեն Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն


Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Սանկտ Պետերբուրգ:
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ, Սանկտ Պետերբուրգ:

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած հեռախոսազրույցում պայմանավորվել են սեպտեմբերի 9-ին հանդիպում անցկացնել Մոսկվայում:

«Ժամկետը համաձայնեցվել է երկու ղեկավարների զրույցի ընթացքում», - հայտնել է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը:

«Բելտա» բելառուսական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախագահները կքննարկեն միութենական պետության ծրագրերը և միջազգային խնդիրներ:

Այսօր Պուտինը նաև հեռագրով շնորհավորել է Լուկաշենկոյին ծննդյան 67-ամյակի կապակցությամբ: «Բելառուս ընկերները միշտ կարող են ապավինել Ռուսաստանին: Չեմ կասկածում, որ մեր համատեղ ջանքերով մենք հետագայում էլ կզարգացնենք ռուս-բելառուսական կապերը տարբեր բնագավառներում», - ասվում է Լուկաշենկոյին հասցեագրված Պուտինի հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG