Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն Քաբուլում ավիահարվածներ է հասցրել


Արխիվ
Արխիվ

Քաբուլում ևս մեկ պայթյուն է որոտացել այսօր` օդանավակայանի մոտակայքում, այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել էին ահաբեկչության վտանգի հավանականության մասին:

Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում շենքից:

Ավելի ուշ ռազմական պաշտոնյաները հայտարարեցին, որ Միացյալ Նահանգներն է Քաբուլում անօդաչու թռչող սարքով հարված հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին տեղափոխող մեքենայի վրա, որը շարժվում էր օդակայան:

Վիրավորների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա, սակայն տեսանյութերը ցույց են տալիս, որ կառույցը մեծապես վնասվել է:

Օգոստոսի 26 -ին Քաբուլի միջազգային օդակայանում ահաբեկչական գրոհի հետևանքով սպանվել են ավելի քան 60 աֆղանստանցիներ և առնվազն13 ամերիկացի զինծառայողներ:

Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել էր` Քաբուլի օդանավակայանում վերջին ժամերին ահաբեկչական հարձակումների սպառնալիքը «մնում է բարձր»:

XS
SM
MD
LG