Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն


Օգոստոսի 29-ին` ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ ռազմական գերատեսչության` ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։

Հայկական կողմից տուժածներ չկան` ըստ ՊՆ-ի:

Ադրբեջանական կողմը ավելի ուշ հերքել է հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու և զոհերի մասին տեղեկատվությունը` հայտարարելով, որ այն «բացարձակ սուտ է»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ «նման տեղեկատվություն տարածելով ՝ հակառակ կողմը փորձում է թաքցնել հայկական բանակի ստորաբաժանումներում զինված բախումների ժամանակ զոհվածների ու վիրավորների մասին տեղեկությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG