Աֆղանստանում սրվող իրավիճակի ֆոնին՝ ՀԱՊԿ-ը պատրաստվում է այս աշնանը Ղըղըզստանում և Տաջիկստանում ռազմական վարժանքներ իրականացնել, «Ինտերֆաքս»-ին ասել է ռազմական կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
Վերջինիս խոսքով, վարժանքներին կմասնակցեն հազարավոր զինծառայողներ՝ մշակելու համարժեք գործողություններ ապօրինի զինված խմբավորումների ներթփանցմանը ՀԱՊԿ անդամ պետության տարածք։
Ռազմական դաշինքի անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդը, օրեր առաջ արտահերթ նիստ էին անցկացրել Աֆղանստանի հարցով և պայմանավորվել համաձայնեցնել դիրքորոշումներն, ու սեպտեմբերին միասնական հայտարարություն տարածել՝ արտգործնախարարությունների մակարդակով։