Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 683-ով՝ հասնելով 239 հազար 739-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 315-ով և հասել 225 հազար 234-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 918 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 511 հազար 103-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 785-ի, ևս 1150 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 570 մարդ։