Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան


Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այդ մասին Փաշինյանն այսօր ասաց Ազգային ժողովում՝ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։

«Հատուկ ուզում եմ ընդգծել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը հայ-վրացական տնտեսական համագորխակցությունը ակտիվացնելու գործում», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում»։

XS
SM
MD
LG