Մատչելիության հղումներ

Հայաստանի Անկախության հռչակագիրը 31 տարեկան է


Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է:

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։

Ըստ այդմ, խորհրդարանը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Ընտրողների 99,5 տոկոսը քվեարկեց անկախության հռչակման օգտին՝ 95 տոկոս մասնակցության պարագայում։

Հանրաքվեի արդյունքների հիման վրա սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG