Մատչելիության հղումներ

«Գերմանիան Ռուսաստանի հիմնական տնտեսական գործընկերներից է». Պուտին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Անգելա Մերկելի 20-րդ այցը Ռուսաստանը վերջինն է կանցլերի պաշտոնում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մերկելն ավարտում է պաշտոնավարումը: Սեպտեմբերի 26-ին Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Մերկելը դեռ 2018 թվականին հայտնել է, որ չի մասնակցելու Բունդեսթագի ընտրություններին և կանցլերի պաշտոնում չի առաջադրվի:

Այսօրվա այցը Ռուսաստան 20-րդն է կանցլերի պաշտոնում Մերկելի 16 տարիների աշխատանքի ընթացքում:

Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերի զարգացումը, Ուկրաինայի հիմնախնդիրը և միջազգային հրատապ այլ թեմաներ:

Հանդիպումից առաջ Պուտինը լրագրողների ներկայությամբ ջերմ է խոսել Մերկելի մասին և ընդգծել է, որ «Գերմանիան Եվրոպայում և ամբողջ աշխարհում Ռուսաստանի հիմնական ու վստահելի գործընկերներից է, երկրորդը Չինաստանից հետո»:

«Այդ հարցում մեծ նշանակություն ունի նաև ձեր ներդրումը: Թեպետ 2020-ին գրանցվել է բավական լուրջ անկում, այս տարվա առաջին կիսամյակում ապրանքների շրջանառությունը կրկնակի ավելացել է»,- ասել է Պուտինը:

Անգելա Մերկելը նշել է, որ չնայած առկա բարդություններին և տարաձայնություններին, Գերմանիան միշտ ձգտում է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG