Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ղրղըզստանի Չոլպոն-Ատա քաղաքում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Փաշինյանը մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
Ըստ Գևորգյանի՝ այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
Սա Փաշինյանի երրորդ արտասահմանյան այցն է՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։ Մինչ այդ նա աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում, Իրանում։