Մատչելիության հղումներ

Հայ դիրքապահները կանխել են Սև լճի հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքային առաջխաղացման փորձը․ հայկական կողմից տուժածներ չկան


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե անցած գիշեր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

Պաշտոնական Բաքուն զոհված զինծառայողի լուրը չի հաստատում: Երկրի պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդել է հրադադարի խախտման մասին, բայց`սահմանի մեկ այլ`Նախիջևանի հատվածում`պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:

«Օգոստոսի 16 ի առավոտյան հայկական դիրքերից կրակ է բացվել Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ, ադրբեջանական կողմում զոհեր ու վիրավորներ չկան», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG