Մատչելիության հղումներ

Վիլնյուսում պնդում են, որ իրավիճակը Բելառուսի հետ սահմանին աստիճանաբար կայունանում է


Փախստականների նորակառույց ճամբար Լիտվայում, 4-ը օգոստոսի, 2021թ.
Փախստականների նորակառույց ճամբար Լիտվայում, 4-ը օգոստոսի, 2021թ.

«Իրադրությունը Բելառուսի հետ սահմանին կայունացել է», - այսօր հայտարարել է Լիտվայի nերքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն` նշելով, որ անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի երկիր նվազում է։

«Սահմանի երկայնքով ուժեղացված հսկողություն իրականացնելու մասին օգոստոսի 2-ին կայացված որոշումը արդյունավետ էր։ Այս շաբաթ սահմանը փորձել է հատել 200 անօրինական ներգաղթյալ։ Օգսոտսի 2-ին այդ ցուցանիշը 1340-էր», - նշել է Լիտվայի ՆԳ նախարարը։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այսօր հրամանագիր է ստորագրել՝ երկրի Զինված ուժերին օժտելով սահմանի հսկողության հավելյալ լիազորություններով։

Իրադրությունը բելառուսա-լիտվական սահմանին լարվել էր հունիսին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցներին ի պատասխան, սպառնաց այլևս չկանխել անօրինական ներգաղթյալների և թմրամիջոցների հոսքը դեպի ԵՄ երկրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG