Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ ԱԺ-ում, ներս հրավիրվեցին անվտանգության աշխատողները


Կրքերն Ազգային ժողովում չեն հանդարտվում։

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանին և Ագնեսա Խամոյանին՝ տեղից խոսելու համար։

«Լռություն դահլիճում, երբ որ ասում եմ լռություն դահլիճում, կրքե՞ր են բորբոքվում։ Նախազգուշացում տիկին Խամոյանին և պարոն Ռուստամյանին», - ասաց Սիմոնյանը։

Իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատողներին, կարգադրեց անջատել ուղիղ եթերը․ - «Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատողներին, խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում, խնդրում եմ եթերն անջատել»։

Խորհրդարանն այսօր քննարկում է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այդ պաշտոնում առաջադրել է Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը:

Կրքերը բորբոքվեցին, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն, Ազգային ժողովի ամբիոնից վարչապետին կրկին «կապիտուլյանտ Նիկոլ» անվանեց։

«Մշտական հանձնաժողովներ կլինինեն-չեն լինի, գոյություն կունենան-չեն ունենա, ով կնախագահի դրանք, միևնույն է, էս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, որովհետև էդ ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախն ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել խոսափողը և նրան հեռացրեց նիստերի դահլիճից․ - «Տիկին Մկարտչյանին նախազգուշացում տվել էի։ Այժմ տիկին Մկրտչյան, ես հեռացնում եմ Ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից։ Դուս եկեք դահլիճից հակառակ դեպքում անվտանգության աշխատողները Ձեզ դուրս կբերեն դահլիճից»։

XS
SM
MD
LG