Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ սահմանեց Բելառուսի դեմ


Բելառուս - Ոստիկանությունը ձերբակալում է նախագահական ընտրությունների քվեարկությանը հաջորդած բողոքի ցույցի մասնակիցներին, Մինսկ, 9-ը օգոստոսի, 2020թ.
Բելառուս - Ոստիկանությունը ձերբակալում է նախագահական ընտրությունների քվեարկությանը հաջորդած բողոքի ցույցի մասնակիցներին, Մինսկ, 9-ը օգոստոսի, 2020թ.

Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ` այդ երկրում անցկացված ոչ լեգիտիմ ընտրություններից և ընդդիմության դեմ շարունակվող բռնաճնշումների մեկնարկից ուղիղ մեկ տարի անց:

Սահմանափակումների նոր ցանկում են 23 ֆիզիկական անձինք և 21 կազմակերպություններ, այդ թվում` Բելառուսի Օլիմպիական կոմիտեն: Վաշինգտոնը պնդում է, թե մարզական կառույցը ներգրավված է փողերի լվացմանն աջակցելու, վիզաների սահմանափակումները շրջանցելու մեջ:

Ավելի վաղ նաև Մեծ Բրիտանիան էր խստացրել պատժամիջոցները Լուկաշենկոյի ավտորիտար վարչակազմի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG