Բելառուսում հակակառավարական ցույցերի մեկ տարվա կապակցությամբ Ուկրաինայում Բելառուսի դեսպանատան մոտ կիրակի օրը ակցիա է անցկացվել Լուկաշենկոյի ռեժիմի դեմ։ Մասնակիցների մեծ մասը Բելառուսի քաղաքացիներ էին, որոնք բռնաճնշումներից փախել են Ուկրաինա։
Ցուցարարները ծաղկեպսակ են տեղադրել Բելառուսի դեսպանատան մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Լուկաշենկոյի ռեժիմի զոհերի հիշատակին: