Մատչելիության հղումներ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում  կայունացել է. ՊՆ


Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կայունացել է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Հայկական ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարվել է։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հիշեցնենք՝ հայկական կողմն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական կողմը 12:10-ի սահմաններում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG