Բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայան Տոկիոյի Օլիմպիական խաղերում տեղի ունեցած միջադեպից հետո երեկ երեկոյան Վիեննայից ժամանել է Վարշավա:
Ի սկզբանե նախատեսված էր, որ նա ուղիղ կթռչի Վարշավա, քանի որ Լեհաստանը հումանիտար վիզա էր տրամադրել մարզուհուն: Երթուղին, սակայն, փոխվել է անվտանգության նկատառումներով:
Տիմանովսկայան քաղաքական ապաստան էր խնդրել, երբ Բելառուսի հավաքականի ղեկավարությունը որոշել էր նրան հեռացնել Օլիմպիական խաղերից և ուղարկել Մինսկ: