Մատչելիության հղումներ

Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանին բարեփոխումների իր ճանապարհին. Մերկելը շնորհավորել է Փաշինյանին


Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանին բարեփոխումների իր ճանապարհին, նշել է կանցլեր Անգելա Մերկելը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած շնորհավորական ուղերձում:

Հայաստանի վարչապետի աշխատակազմը տողոկացնում է, որ Մերկելը, շնորհավորելով Նիկոլ Փշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, նշել է. «Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում»։

«Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։ Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում», - եզրափակել է Մերկելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG