Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար


Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին, հայտնում է նախագահի աշխատակազմը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար», - նշված է հրամանագրում:

Հիշեցնքն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը ապրիլի 2-ից զբաղեցնում էր Հայկ Չոբանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG