Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ։
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարն էր 2020-ի ապրիլի 25-ից, երբ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակով հրաժարական տվեց։