Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 229-ով, բուժվածներինը՝ 122-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 6077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` բուժվածների թիվն ավելացել է 122-ով, գրանցվել է մահվան 5 դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 230 հազար 339 դեպք, որոնցից 219 հազար 986-ն` առողջացած, 4619-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 346 հազար 335 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1122 է:

XS
SM
MD
LG