Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։
Ըստ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի՝ փաստերի հավաքագրման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ և կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Այժմ նրանց միջնորդությամբ վարվում են բանակցություններ՝ անձին վերադարձնելու ուղղությամբ, հայտնում է Ստեփանյանը։