Մատչելիության հղումներ

ԱՄՆ երկու կոնգրեսականներ կոչ են անում չտրամադրել անօդաչուների ամերիկյան տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցենզիաներ


ԱՄՆ կոնգրեսական Գուս Բիլիրակիս, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Գուս Բիլիրակիս, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Սիսիլինին և Գուս Բիլիրակիսը կոչ են անում Պետքարտուղարությանը դադարեցնել անօդաչու թռչող սարքերի ամերիկյան տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցենզիաների տրամադրումը, մինչև պաշտոնական հետաքննություն չանցկացվի Կովկասում, Հարավային Ասիայում, Միջերկրականի արևելքում և ամբողջ աշխարհում Թուրքիայի անօդաչուների ապակայունացնող դերի առնչությամբ։

Ուրբաթ օրը երկու կոնգրեսականները հորդորել են գործընկերներին միանալ իրենց նամակին, որում կոչ է արվում պետքարտուղար Անտոնի Բլինքենին զեկույց ներկայացնել Թուրքիայում անօդաչուների արդյունաբերության մասին՝ ներառո՞ւմ է արդյոք այն ամերիկյան տեխնոլոգիաներ՝ խախտելով ներկայումս գործող պատժամիջոցները, և ՆԱՏՕ-ի կանոնների և կանոնադրության հերթական խախտում չե՞ն արդյոք Անկարայի գործողությունները:

Միջին Արևելքի ֆորումի Վաշինգտոնի նախագծի տնօրեն Քլիֆ Սմիթը հայտարարել է, որ Ռեջեփ Էրդողանի օրոք նախագահության Թուրքիան ավելի ու ավելի է դառնում դաշնակից միայն անունով՝ օգտագործելով ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես վահան քննադատության դեմ, և չի գործում որպես իրական դաշնակից, նաև ասված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG