Վրաստանը որպես նվիրատվություն Միացյալ Նահանգներից ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը: Կես միլիոն դեղաչափը տեղափոխող օդանավը Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են երկրի վարչապետը, Առողջապահության նախարարն ու ԱՄՆ դեսպանը:
Ամերկա-գերմանական արտադրության պատվաստանյութով սրսկումները կսկսվեն առաջիկա երկուշաբթի` երեք տասնյակից ավելի կլինիկաներում: Վերջին տվյալներով, Վրաստանում պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել առնվազն 392 հազար մարդ, լիովին պատվաստվել են մոտ 137 հազարը, կամ` չափահաս բնակչության մոտ 3 տոկոսը:
Այս առումով Հարավային Կովկասում առաջատարը Ադրբեջանն է, որտեղ պատվաստման ողջ կուրսն անցել է չափահաս բնակչության մոտ 18 տոկոսը, վերջինը` Հայաստանը, որտեղ պատվաստումների ցուցանիշը 1,5 տոկոսի էլ չի հասել: