Մատչելիության հղումներ

Բաքվում ևս 13 հայ գերի է դատապարտվել


Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի ցուցանակը, արխիվ
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի ցուցանակը, արխիվ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր ևս 13 հայ ռազմագերիների է մեղավոր ճանաչել՝ դատապարտելով 6 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

2020 թվականի դեկտեմբերի 13-ին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մերձակայքում գերեվարված զինծառայողների հերթական խումբը մեղավոր է ճանաչվել սահմանն անօրինականորեն հատելու և անօրինական զենք կրելու համար։ Ադրբեջանի դատախազությունը միջնորդել էր չեղարկել հայ ռազմագերիներին նախապես ներկայացված՝ ահաբեկչության և անօրինական զինված կազմավորում ստեղծելու մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG