Մատչելիության հղումներ

Մոլորվելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում հայտնված Ասկերանի բնակիչը վերադարձվել է․ Արցախի ՄԻՊ


Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչներից մեկը հուլիսի 22-ին Խրամորթ համայնքի հատվածում, տեղանքում մոլորվելով, անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված, տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Ռուս խաղաղապահների միջամտությամբ անձը վերադարձվել է հայկական կողմին։ Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG